Իտալիայում երկու զբոսաշրջիկներ սելֆի նկարահանելիս վնասել են Հերկուսելի արձանը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Կրեմոն քաղաքում: Մայիսի 1-ի երեկոյան զբոսաշրջիկները բարձրացել են քանդակի վրա եւ կոտրել դրա թագը:
Ոստիկանությունը պարզել է իրավախախտների անձը: Վնասի չափը դեռեւս չեն գնահատել: Տեղական մամուլը դեպքի վայրից լուսանկար է հրապարակել:
Vesti.ru-ն, վկայակոչելով The Local-ին, հաղորդում է, որ վահան բռնած Հերկուլեսի երկու քանդակներից կազմված քանդակախումբը համարվում է քաղաքի խորհրդանիշը: Առասպելի համաձայն, Կրեմոնը հիմնվել է առասպելական այդ հերոսի կողմից:
Քանդակը ստեղծվել է 1700 թվականին եւ նախապես տեղակայված է եղել քաղաքի դարպասների վրա: 1962 թվականին հուշարձանը փոխադրել են ներկայիս վայր՝ քաղաքի ամենահին շինության հարեւանությամբ:





























