Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: