Մայիսի 5-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Լուսառատ գյուղից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ստեփան Չ.-ին` իր վարած «ՌԱՖ- 2203» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ շարժիչի ծածկոցի վրայից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված-մանրացված կանաչ զանգված:

Ստեփան Չ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: