Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 32-ամյա Գեղամ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, հյուրընկալվելով 27-ամյա Գարիկ Դ.-ի տանը՝ գաղտնի հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: