Ավստրիայում նացիստական ատրիբուտների հավաքածուի տիրոջը մեղադրանք են ներկայացրել այն բանից հետո, երբ էկրան է բարձրացել ռեժիսոր Ուլրիխ Զայդլի «Նկուղում» փաստագրական ֆիլմը։

Զայդլն իր ֆիլմում նկուղի կադրեր էր նկարահանել, որտեղ 5 տղամարդ Ադոլֆ Հիտլերի նկարի, կեռախաչի ու ֆաշիստների համազգեստ հագած մանեքենների  ֆոնին երգեր են երգում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Զայդլի ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո իրենց պաշտոններից զրկվել են տեղական ինքնակառավարման մարմինների 2 ներկայացուցիչ։

1947թ.-ից Ավստրիայում նացիզմի վերակենդանացումը համարվում է հանցագործություն։