Ավելի քան 50 տարի տեւած դադարից հետո ԱՄՆ-ն բացում է Կուբայի հետ նավային հաղորդակցությունը: Շոգենավերը երթեւեկելու են ամերիկյան Ֆլորիդա նահանգի եւ Կուբայի միջեւ: Miami Herald-ի փոխանցմամբ, հինգ ընկերություններ արդեն արտոնագիր են ստացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ JetBlue ավիաընկերությունը հուլիսի սկզբից Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնելու Հավանա: Հունվարին Կուբայի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու ցանկություն էր հայտնել նաեւ ամերիկյան United Airlines ավիաընկերությունը:
Ըստ Gazeta-ի, 2014 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը հայտարարեց Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին:




























