Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մինչեւ այս տարեվերջ երթեւեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին  փողոցից մինչեւ երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթեւեկել Նորագավիթ 1-ին փողոցով: 

Որպես այլընտրանքային ճանապարհ Երեւանի քաղաքապետարանը առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին եւ դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթեւեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի   1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթեւեկել դեպի Արտաշատի խճուղի եւ ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երեւան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթեւեկել դեպի Երեւան քաղաքի Արարատյան եւ Շիրակի փողոցների ուղղությամբ:  

Պատճառվող անհարմարության համար  հայցում ենք ձեր ներողամտությունը: