Ապրիլի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 55-ամյա Էմիլ Ե.-ի, 45-ամյա Արթուր Զ.-ի, ոմն Միշայի եւ Յուրիկի կողմից 69-ամյա Ռազմիկ Դ.-ի բաճկոնի գրպանից 5.100 ԱՄՆ դոլար եւ 850.000 դրամ գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրիկը 51-ամյա Յուրի Գ.-ն է, իսկ Միշան՝ 46-ամյա Միխայիլ Հ.-ն:

Քննությունը շարունակվում է: