2014թ. ընթացքում 708 դատապարտյալ եւ կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:

117 դատապարտյալ եւ կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են: Իսկ 2013թ. ընթացքում 422 դատապարտյալ եւ կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ եւ կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են:

Այս տարի՝  2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում 200 դատապարտյալ եւ կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ, իսկ նրանցից 40-ը՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են վիրահատության: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին եւ կալանավորված անձանց բժշկական սպասարկումը գտնվում է քրեակատարողական ծառայության ղեկավարության խիստ հսկողության ներքո: Հարկ է նշել նաեւ, որ նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները եւ կալանավորված անձինք տեղափոխվում են համապատասխան բժշկական կենտրոններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, բուժումը կատարվում է նաեւ պետական պատվերի շրջանակներում: