Հայաստանի ԿՏԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում, ծառը կոտրվել է եւ ընկել ավտոճանապարհի երթեւեկելի հատված (ճանապարհը միակողմանի փակել է ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կետրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները մասնատել են ծառը եւ տեղափոխել անվտանգ տարածք: