Մայիսի 6-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Աճառյան փողոցի թիվ 42 շենքի դիմաց իրար են բախվել «ՊԱԶ» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս կորցրել է կառավարումը եւ բախվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ՝ ճամփեզրի պատին:

«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: