Մայիսի 5-ին, ժամը 00.20-ին, «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությունից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ խափանվել է կիսակայանի լուսացույցը եւ, հնարավոր է, գողացել են սնուցող մալուխը:

Պարզվել է, որ կտրել եւ գողացել են լուսացույցը սնուցող 45 մետր պղնձյա մալուխը:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1999 թ. ծնված Ա. Խ.-ն, ով մայիսի 6-ին, ժամը 18.00-ին, բերման է ենթարկվել բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն: