Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Ապրանքների եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունները: «Կողմ» են քվեարկել նիստին ներկա բոլոր 98 պատգամավորները:

Օրինագծի համաձայն, առանց վերահսկիչ մակնշման դեղորայքի եւ կոսմետիկ միջոցների իրացման ժամկետն ապրիլի 30-ից երկարացվել է մինչեւ հունիսի 30-ը: Այսպիսով, առեւտրականներին հնարավորություն է տրվում վերաձեւակերպել մատակարարների հետ պայմանագրերը, այնուհետեւ հարկային մարմիններից վերահսկիչ մակնշում խնդրել:

Ըստ անհրաժեշտության՝ մակնշում կկիրառվի նաեւ ապրանքների այլ խմբերի պարագայում:

Հիշեցնենք, որ վերահսկիչ մակնշումը կիրառվում է 2013 թվականի հուլիսից՝ մանրածախ առեւտրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: