Աշտարակում 64-ամյա կինը մայիսի 6-ին տեղափոխվել է հիվանդանոց «Սուր պերորալ թունավորում ժավելով» ախտորոշմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Աշտարակ» բժշկական կենտրոնից:
Նրանց փոխանցմամբ՝ կինն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է հոգեբուժարան:
Մեր տեղեկություններով՝ 64-ամյա կինը ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է: Հայտնի չէ, թե ինչ նպատակով է նա ժավել խմել:





























