Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 00.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 31 ԼՕ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղեւորին, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 02.01-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:





























