Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Հուշահամալիրի տանող ճանապարհի աջ և ձախ կողմերի թվով 18 նորատունկ մշտադալար ծառերը գողացել են:
NEWS.am-ի տեղեկություններով՝ համապատասխան գրությունը ստացվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Վնասի չափը պարզվում է, կատարվում է քննություն:





























