Երեւանում մայիսի 8-12-ին, կկայանա Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) կառավարման խորհրդի 68-րդ համաժողովը, որը կազմակերպել են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան եւ Եվրոպական ուսանողական միությունը: Միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 8-ին (գրանցումը` 9.00, սկիզբը՝ 9.30) Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մեծ դահլիճում:
Այս տարի Երեւանը հռչակվել է կրթության եւ ուսանողության մայրաքաղաք, եւ Հայաստանում կայանալիք Նախարարական գագաթաժողովին ընդառաջ Երեւանում մայիսի 7-12-ը տեղի է ունենալու «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմիանարը եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովը: Սրանք լինելու են 6 աշխատանքային օրեր, որոնք Երեւանում են համախմբելու եվրոպական բարձրագույն կրթական տարածաշրջանի ուսանողական սերուցքին՝ Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ուսանողական ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցիչների:
Նամակին կից ներկայացված է միջոցառման մասին առավել ընդգրկուն տեղեկատվություն, ինչպես նաեւ պաշտոնական բացման օրվա օրակարգը:





























