Նավթի համաշխարհային գները նվազում են շուկայի գերհագեցածության ֆոնին: Այս մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,20 տոկոսով՝ հասնելով 65,40 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,34 տոկոսով՝ հասնելով 58,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նավթի գների վրա բացասաբար է ազդում նաեւ դոլարի փոխարժեքի աճը այլ արժույթների նկատմամբ: