Շոտլանդական ազգային կուսակցության թեկնածուն կդառնա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը՝ սկսած 1967 թվականից, հաղորդում է The Independent-ը:

20-ամյա ուսանողուհի Մհայրի Բլեքը կարողացել է հաղթել իր ընտրատարածքում լեյբորիստների թեկնածուին, որը գլխավորում է իրենց կուսակցության ընտրարշավը:

Էքզեթ-փոլի տվյալներով Շոտլանդական ազգային կուսակցությունը Շոտլանդիայում կստանա 59 մանդատներից 58-ը, հաղորդում է Gazeta-ն: