Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին նշանակելով, իշխանությունը հրապարակավ հայտարարեց անպատժելիության քաղաքականության մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով օրերս Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքին, որի հետեւանքով երիտասարդ էր կուրացել:
«Այն ամենից հետո, ինչ կապված է նրա անվան հետ, նրան նման բարձր պաշտոն են տալիս: Դրանով իշխանությունն իր վրա դաջել է «Լիսկա» (Սուրիկ Խաչատրյանի մականունը) խարանը: Ես շատ եմ այդ մասին ասել, նոր բան ավելացնել չեմ կարող»,-հայտարարել է Զուրաբյանը:





























