Ոոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի-Թաղի Սուր վարակիչ հիվանդանոցի մոտ պարկով զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երեւանի Գլինկայի փողոցի թիվ 33 հասցեին կից աղբարկղի մոտից հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 61 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ փամփշտատուփ եւ լուսահեռարձակվող հրթիռ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: