Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Ռոբոտների գործարան տանող կամրջի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Ռոբոտների գործարան տանող ճանապարհին գտնվող կամրջի տակ հայտնաբերել է ծխագլանակ, լուսային հրթիռ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 100 եւ 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: