Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարշավյան փողոցում գտնվող դպրոցի մարզադաշտի պատի տակ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի, ողորկափող, կարճեցված փողով որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 66 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, եւ ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 32 փամփուշտով:
Նշանակվել է դատաձքաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























