Մայիսի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Ելենա Շ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 4-ից ԱՄՆ Նեւադա նահանգի իրավապահների կողմից հետախուզվում էր Ստատուտի 200.301 հոդվածի մեղադրանքով /1-ին աստիճանի անձի առեւանգում/: