Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 19.30-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում հայտնաբերվել եւ Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Անահիտ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 6-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:





























