Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Զանգեր» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, դիզելային վառելք տեղափոխող բեռնատարը բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 7-րդ կմ-ի մոտակայքում «ՄԱՆ» մակնիշի TC 671 BD համարանիշի բեռնատարը (վարորդ` Ռ.Ի.) բախվել է սյանը, վնասել անիվը եւ վառելիքի բաքը. տեղի է ունեցել դիզելային վառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները կատարել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:





























