Մայիսի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աղավնատուն-Ամբերդ-Լեռնամերձ գյուղերի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.30-ին, բուժօգնության է դիմել նաեւ վարորդը:
Կատարվում է քննություն:





























