Մայիսի 7-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի ՃՈ անշարժ հենակետի մոտ հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 8-ին, ժամը 01.00-ին, վարորդը ներկայացել է Աբովյանի քննչական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























