Մայիսի 7-ին, ժամը 14.00-ին, 1976 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ Հակոբը ապրիլի 27-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Ահարոնյան փողոցում նստել է իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան եւ պատվիրել իրեն տեղափոխել Չարենցի փողոց, որտեղ խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով, 10 րոպեից վերադարձնելու պայմանով, վերցրել է ավտոմեքենան եւ հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչւթյունից հայտնում են, թե նույն օրը Հակոբը ավտոմեքենան թողել է Կ. Ուլնեցու եւ Պ. Սեւակի փողոցների խաչմերուկում` սրահից գողանալով հաշվիչ սարքը, բջջային հեռախոսի լիցքավորման սարքեր եւ էլեկտրական լամպեր` պատճառելով 43.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հակոբը 1973 թ. ծնված Հայկ Գ.-ն է, որը մայիսի 7-ին, ժամը 20.30-ին Ա. Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: