Վայոց ձորի 16-ամյա բնակչուհին կորցրել է 24-25 շաբաթական հղիությամբ պտղին: Դեռ չծնված երեխան մահացել է մոր արգանդում: NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 19.55-ին «Հանրապետական» ծննդատնից: Այնտեղ բուժօգնության է դիմել  «24-ից 25 շաբաթական մահացած պտուղ» ախտորոշմամբ Աննա Զ.-ն: Աղջիկը 2014 թ. օգոստոսի 17-ին ամուսնացել է իր համագյուղացու հետ, երեխան նրանց առաջնեկն էր: Կատարվում է քննություն: