Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 07.40-ին Քաջարան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

***

Հիշեցնենք որ, մայիսի 8-ին, ժամը 23.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ 25-ամյա Ս. Բ.-ն (ունի հոգեկան շեղումներ) ժամը 15:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները մասնակցել են Ս. Բաղդասարյանի որոնողափրկարարական աշխատանքներին:

Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են ` առավոտյան վերսկսելու պայմանով: