Գվատեմալայի նախագահ Օտտո Պերեսը հայտարարել է փոխնախագահի պաշտոնից Ռոքսանա Բալդետիի հրաժարականի մասին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որին առնչություն ունենալու մեծ կասկածվում է իր նախկին քարտուղարը, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրես»-ը:

Երկրի նախագահը նշել է, որ Բալդետին ինքնակամ է հեռանում: Նրա խոսքով, Բալդետին պատրաստ է համագործակցել քննության հետ: