74-ամյա կինը դրամապանակը մոռացել էր տաքսի մեքենայի մեջ: NEWS.am-ի տեղեկություններով՝ դրամապանակի մեջ եղել է «ՎՏԲ Հայաստան բանկ» քարտ: Մայիսի 5-ին նշված բանկից տեղեկացել է, որ բանկային քարտում եղած 120.000 դրամը կանխիկացվել է:

Կինը դիմել է ոստիկանություն մայիսի 8-ին՝ նշելով, որ նախկինում գողության մասին չի հայտնել: Կատարվում է քննություն: