Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Զորահանդեսն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Սպասվում է, որ ելույթով հանդես կգա ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:
Պուտինը կարող է առաջին անգամ լռության րոպե հայտարարել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների: Նախկին զորահանդեսների ժամանակ նա այդպիսի բան չի արել:
Զորահանդեսին մասնակցում են ավելի քան 15 հազար մարդ եւ մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նորագույն:
Բացի ռուսական զինծառայողներից, միջոցառումներին կմասնակցեն այլ երկրների զինվորականներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Սերբիայից ու Չինաստանից, որոնք ներկայացված կլինեն երեք տեսակի զինված ուժերով (ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր եւ ռազմածովային ուժեր):





























