Երեւանում կողոպտել են Հնդկաստանի քաղաքացուն` պատճառելով 194.000 դրամի վնաս: NEWS.am-ի տեղեկություններով՝ 2014թ. սեպտեմբերի 6-ին ժամը 02.00-ից մինչեւ ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը չպարզված հանգամանքներում ապօրինի մուտք է գործել Մյասնիկյան պողոտայի 1/6 հասցեի թիվ 13 սենյակ եւ այնտեղից գողացել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ուդայա Կումարի Ռաջասեկարանի 9.000 դրամ արժողության տաբատը, որի գրպանում գտնվող դրամապանակի մեջ եղել է 170.000 դրամ, 50 ԱՄՆ դոլար եւ 500 ռուփի` պատճառելով 194.000 դրամի վնաս: Փաստի առթիվ ապրիլի 30-ին քննչական բաժնում ՀՀ քր. օր. 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է գործ: Կատարվում է նախաքննություն:





























