Ոստիկանության համակարգում վերջին շրջանում կադրային փոփոխություններ են տեղի ունենում՝ հնարավորություն տալով ոստիկանապետերին շտկվելու: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ոստիկանական համակարգում պաշտոնանկությունները:
«Մեր համակարգն ամբողջ օրգանիզմ է, մենք գնում ենք բարեփոխումների, ոստիկանի կերպարը փոխելուն: Նույն ոստիկանապետերին պետք է տանք շտկվելու հնարավորություն, օրինակ ինչ-որ մի ժամանակ ինչ-որ թերություն են ունեցել, տեղափոխել ենք ուրիշ տեղ հնարավորություն տալով ազատվել թերություններից»,-ասաց ոստիկանապետը:
Նրա խոսքով՝ իրենք կողմնակից են մարդուն շտկվելու հնարավորություն տալու, սակայն եթե նրանք չեն փոխվում, աշխատանքից ազատում են:





























