Մեծ հայրենական պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է ավիացիայի թռիչքով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, շքերթի օդային հատվածը բացել է ՌՕՈՒ գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը, Տու-160 «Ճերմակ Կարապ» ռազմավարական հրթիռակիր-ռմբակոծիչով:
«Օդային շքերթի» շրջանակում առաջին անգամ Կարմիր հրապարակի վրայով թռիչք են իրականացրել «4++» սերնդի նորագույն Սու-35 եւ Սու-30 կործանիչները, արդիականացված հարվածային Մի-35Մ ուղղաթիռները եւ «Անսատ-ՈՒ» ուսումնա-վարժական ուղղաթիռները:
Հանդիսությանը մասնակցել են նաեւ «Ռուսաստանի բազեներ» ավիախմբի Լիպեցկի ավիակենտրոնի օդաչուները 10 ինքնաթիռի կազմով «տակտիկական թեւ» ե ցուցադրել:
Ընդհանուր առմամբ, «օդային շքերթին» նման միջոցառումների համար ռեկորդային թվով թռչող սարքեր են մասնակցել՝ 143 ինքնաթիռ եւ ուղղաթիռ. երկու անգամ ավելի, քան 2014 թվականի մոսկովյան շքերթին:





























