Մայիսի 8-ին, ժամը 11.05-ին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: