Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 07.55-ին, Մարկվարտի փողոցի մի տնից բերման են ենթարկել 57-ամյա Ասատուր Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանները նույն տնից բերման են ենթարկել նաեւ 31-ամյա Կարեն Կ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:





























