«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 162 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառեր են հատել՝ պետությանը պատճառելով 3.349.000 դրամ վնաս: NEWS.am-ի տեղեկություններով՝  մայիսի 8-ին ժ.16.45-ին Տավուշի մարզի դատախազությունից ստացվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում անհայտ անձանց կողմից թվով 162 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառերի ապօրինի հատելու վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մարտի 17-ին կազմված հաշվեգնահատման ցուցակը և կից հաշվարկների պատճենները: Պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 3.349.000 դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: