Քաջարան գյուղի կորած բնակչուհուն գտել են: NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ նրան գտել են Գեղի գետում, աղջիկը մահացած է: Առայժմ հանգամանքները հայտնի չեն, ասում են, թե նա հոգեկան խնդիրներ ուներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-ին, ժամը 07.40-ին Քաջարան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Մայիսի 8-ին, ժամը 23.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ 25-ամյա Ս. Բ.-ն (ունի հոգեկան շեղումներ) ժամը 15:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնակցել են Ս. Բաղդասարյանի որոնողափրկարարական աշխատանքներին: Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են ` առավոտյան վերսկսելու պայմանով:





























