Գեղի գետում հայնաբերված աղջիկը ընդամենը 16 տարեկան էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղիի գյուղապետ Վասիլ Գրիգորյանը:
Նա նշեց, որ մահացողը իրենց համագյուղացին է, ընտանիքում երեք քույր են, կրտսերը 5-6 տարեկան է, ավագը ավարտել է դպրոցը, իսկ մահացողը 10-րդ դասարանում էր սովորում:
«Գնացել է ժենգյալ քաղի, որ հաց թխեն ուտեն, էն էլ ընկել է գետը: Դե էպիլեպսիա ուներ, երեւի բռնել է, գիտակցությունը կորցրել է, ընկել գետը»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին, ժամը 23.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ 25-ամյա Ս. Բ.-ն (ունի հոգեկան շեղումներ) ժամը 15:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնակցել են Ս. Բաղդասարյանի որոնողափրկարարական աշխատանքներին: Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են ` առավոտյան վերսկսելու պայմանով: Այնուհետեւ վերսկսվել են որոնողական աշխատանքները, աղջկան հայտնաբերել են մահացած՝ Գեղի գետում:





























