Փենսլիվանիա նահանգի ամերիկացի գիտնականները, ուսումնաիսրելով դիետաների արդյունավետությունը, եկել են այն եզրակացության, որ ցանկալի քաշը կարողացել են պահպանել այն եզակիները, որոնք երբեմն-երբեմն իրենց թույլ են տվել սիրելի ուտելիքը փոխանցում է Mignews-ը:
Նիհարել ցանկացողներից շատերը սննդակարգից ամբողջովին բացառում են սիրելի սննդամթերքները, քանի որ հաճախ հենց դրանք են ամենավնասակարը լինում: Գիտնականների կարծիքով, երբ մարդը, փորձելով նիհարել, հրաժարվում է համային առավելագույն հաճույք պատճառող ուտելիքից, դրանով նպաստում է հակառակ արդյունքին:
Հարցվածների միայն 5 տոկոսն է պահպանել անհրաժեշտ քաշը, մյուսները, ովքեր դիետայի ժամանակ զրկել են իրենց սիրելի ուտելիքից, դիետայից հրաժարվելուց հետո ուղղակի «հարձակվել են» սիրելի յուղոտ ուտեստների վրա, ինչի արդյունքում ավելորդ քաշ են հավաքել:
Հարցվածների 36 տոկոսը խոստովանել է, որ շաբաթը մեկ անգամ իրեն թույլ է տալիս սիրելի տապակած կլարտոֆիլը, շոկոլադը կամ այլ յուղոտ սնունդ: Նրանք կարողացել են իրենց քաշը պահպանել նորմայի սահմաններում:
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երբեմն պետք է խրախուսել օրգանիզմը սիրելի ուտելիքով, սակայն դա չարաշահել իհարկե նույնպես պետք չէ:





























