Լեհաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ընտրողները պետք է նախագահ ընտրեն առաջադրված 11 թեկնածուներից։

Որպես թեկնածու առաջադրվել է նաեւ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։

Ընտրական տեղամասերը բաց են լինելու մինչեւ երեկոյան ժամը 21-ը, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»։

Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքի ընտրողների ձայների կեսը, երկրորդ փուլը կկայանա մայիսի 24-ին։