Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի հետնամասում 2 նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» եւ «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ՝ առանց պայթուցիչների եւ «ՈՒԶՌԳՄ» նռնակի 2 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























