Կանադայի Օնտարիո նահանգի անհայտ մի բնակիչ վիճահանությամբ շահել է 5 մլն կանադական դոլար ($4,14 մլն)։ Այս մասին մայիսի 10-ին հայտնել են Կանադայում վիճակահանություններ կազմակերպող Atlantic Lottery ընկերության ներկայացուցիչները։

Այս պահին դեռ անհայտ է մնում ոչ միայն շահողի անունը այլ նաեւ այն, թե որ հատվածում են գնել տոմսը։ Վիճակախաղի կանոններով՝ շահողը պետք է հայտնի իր անունը, քանի որ անանուն անձանց շահում չեն տրամադրում, գրում է ՏԱՍՍ-ը։