ՌԴ Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում պլանավորում են 5 մ բարձրությամբ ապակե Աստվածաշունչ պատրաստել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Մայիսի 31-ին՝  Սուրբ Երրորդության տոնի կապակցությամբ, հուշարձանը կտեղադրեն Սուրբ Ստեֆանի մայր տաճարում։ Օրգանական ապակուց կառուցված Աստվածաշնչի բարձրությունը կլինի 5.5 մետր, լայնությունը՝ 2.5մ, իսկ  հաստությունը՝ 1.2 մ։