Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժ գյուղի մի կիսակառույցից գողացել են պանելներ եւ սեփականատերը գողությունը կատարելու մեջ կասկածում է Արշավիր Ծ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է սեփականատիրոջ կողմից մատնանշված անձը՝ 1948 թ. ծնված Արշավիր Ծ.-ն, ով բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: