Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վռամ Ջ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա կիսաբաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է շագանակագույն զանգված եւ թղթե փաթեթ` բուսական գորշ գույնի զանգվածով:

Վռամ Ջ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը կանեփի տերեւներից եւ քիմիական լուծույթից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: