Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս 1975 թ. ծնված Հայկ Մ.-ի տան նկուղի մոտ, նստարանի վրա, հայտնաբերել են բամբակե խծուծ` մուգ շագանակագույն թմրամիջոցի նմանվող հետքերով, ապակյա սրվակ՝ մուգ շագանակագույն զանգվածով, 20 մլ ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկով, «պիրալգին» դեղահաբի դատարկ տուփ եւ էմալապատ թաս` մուգ շագանակագույն հետքերով:

Հայկ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է իր օգտագործման համար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հայկ Մ.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: